ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Սննդաբանը բացատրեց, թե ով չպետք է կոտլետներ ուտի Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS հրթիռային կայանների ոչնչացման մասին Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր Axios․ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային և ՀՕՊ համակարգերին Հորմուզի նեղուցի մոտ Իրանի իշխանությունները հերքել են Բուշերի ԱԷԿ-ի վրա հարձակման և ճառագայթման արտահոսքի մասին հաղորդումները Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին ԱՄՆ-ը Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է առնվազն 10 hրթիռ Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա տուժած Ջո Բայդենը մեկնաբանել է Լինդսի Գրեմի մահը. «Մենք Ջիլի հետ ցնցված ենք» Հարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու 

Անվտանգությունը՝ հայկական օրակարգի առանցք. Արթուր Վանեցյան

Բլոգոսֆերա

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Մեր աչքի առաջ տեղի է ունենում նախկին աշխարհակարգի փլուզումը։ Սա չափազանցություն չէ՝ հաշվի առնելով  հակամարտության և համաշխարհային բարիկադավորման մասշտաբները։
Ռազմական գործողությունները Եվրոպայի տարածքում ուղեկցվում են մարդկության նորագույն պատմության  մեջ աննախադեպ տնտեսական պատերազմով։ Չկա որևէ հաշվարկ, թե ինչի կարող է հանգեցնել տնտեսական այս համաշխարհային պատերազմը։ Փլուզվող տնտեսական կապեր, տասնամյակների ընթացքում ձևավորված լոգիստիկ համակարգերի փլուզում, դիմացինին վատություն անելու  մոտիվացիայով վատ հաշվարկված քայլեր, որոնք ունեն զգալի պոտենցիալ՝ համաշխարհային աղետ բերելու։

Ոչ ոք չի ուզում պատերազմ, բայց պարզվում է , որ սա 21-րդ դարում բավարար պայման չէ՝ պատերազմ չունենալու համար։ Լինում է իրականություն, երբ նույնիսկ այդ պայմաններում ծագում է պատերազմ՝ իր ողջ հետևանքներով։ 

Ամբողջական հասարակություններ, ամբողջական ժողովուրդներ են այսօր բարիկադավորվել, ու սա դեռ սկիզբն է։ Չարությունը միմյանց հանդեպ, բոլորը՝ բոլորի հանդեպ ստանում է մեգամասշտաբներ։

2020 թվականից մեր սխալների, ու նաև օբյեկտիվ իրողությունների պատճառով խոշոր ցնցումների ենթարկվեց մեր տարածաշրջանը։ Նոր իրականություն, նոր դերակատարներ, նոր դերաբաժանումներ։ Մի կողմից հիմնարար փոփոխությունների է ենթարկվում աշխարհը, մյուս կողմից՝ ինտենսիվ ընթանում  է Հարավային Կովկասի նոր ճարտարապետության ձևավորումը։
Համաշխարհային և տարածաշրջանային փոփոխություններին Հայաստանը պետք է ներկայացնի իր հայտը։ Մեր փոխարեն ոչ ոք չի անելու։ Ուժերի գերլարումով, հայակական աշխարհի ռեսուրսներով մենք պարտավոր ենք ձևակերպել մեր հայտը և ատամներով պաշտպանել այն։
Մենք պարտավոր ենք լինել սառնասիրտ, գրագետ ու նախաձեռնող։ 

Համաշխարհային տուրբուլենտության այս պայմաններում հայկական օրակարգը պետք է կազմված լինի ընթացիկ՝ հակաճգնաժամային քայլերից և հեռանկարային ազգային տեսլականից։ 
Իսկ այս ամենի առանցքը անվտանգությունն է. Ռազմական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլն։ Անվտանգություն՝ ամենալայն ու ամենասուր հասկացությամբ։
Չափազանց սուր են այսօրվա հրատապ ռիսկերը. Սկսած ռազմական բախումների հնարավորություններից մինչև պարենային սուր խնդիրներ, ֆինանսական համակարգի կայունություն։

Խոշոր պետությունները իրենց սեփական պարենային անվտանգությամբ  պայմանավորված արգելում են արտահանումը։ Հայաստանը կարող է կանգնել բարդագույն խնդիրների առաջ։ Լոգիստիկ կապերի քանդումը էլ ավելի է բարդացնում վիճակը։

Հայաստանի գործող կառավարությունը,  մեծ հաշվով, ճգնաժամային կառավարություն է , ինչը ենթադրում էր անելիքի և քայլերի էական վերանայում և նոր առաքելության գիտակցում։ Դատելով ամեն ինչից՝ կառավարությունը չի գիտակցում աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ծավալը  և չի պատկերացնում Հայաստանի համար ռիսկերի սրությունը։

Բայց նույնիսկ այս իրավիճակը մեզ չպետք է շեղի հետպատերազմյան նոր հայկական տեսլականի և հեռանկարային ազգային նոր ուղենիշների ձևավորման խնդրից։ Առանց դրա պետություններն ու ազգերը չեն վերականգնվում։ Դրանք կարող են «ներառել կարմիր գծեր», դեմոգրաֆիկ նպատակներ, հայապահպանության խնդիրներ, արժեհամակարգային ուղենիշներ, գիտամշակութային վերածննունդ և այլն։ Ու այս ամենի հիմքում անվտանգությունն է, որպես հայկական օրակարգի առանցք։ Մենք այս հարցում պարտավոր ենք գտնել ճշգրիտ լուծումները. Սա այն հարցն է, որտեղ սխալվելու իրավունքը բացառվում է»։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Սննդաբանը բացատրեց, թե ով չպետք է կոտլետներ ուտի Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS հրթիռային կայանների ոչնչացման մասին Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր Axios․ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային և ՀՕՊ համակարգերին Հորմուզի նեղուցի մոտ Իրանի իշխանությունները հերքել են Բուշերի ԱԷԿ-ի վրա հարձակման և ճառագայթման արտահոսքի մասին հաղորդումները Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին ԱՄՆ-ը Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է առնվազն 10 hրթիռ Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա տուժած Ջո Բայդենը մեկնաբանել է Լինդսի Գրեմի մահը. «Մենք Ջիլի հետ ցնցված ենք» Հարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում FT․ Եվրամիությունը պատրաստվում է արգելել կայքերում և հավելվածներում կիրառվող «մութ հնարքները» Խոսիր քաղաքավարի. Մեսսին նկատողություն է արել պորտուգալացի մրցավարին Բանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվել Վարդուհի Վարդանյանի հարսը հղի է. զույգը սպասում է երկրորդ բալիկին Վրաստանի Թելավի քաղաքում ջրհեղեղ է (տեսանյութ) Իրաքի վարչապետը կմեկնի Վաշինգտոն Գագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր է Սվիրիդենկոն հաստատել է իր հրաժարականը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Ռուսաստանը սահմանափակել է երկաթուղային հաղորդակցությունը Ֆինլանդիայի հետ Իսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է ԱՄՆ ԶՈւ վերջին անoրինական գործողությունների կապակցությամբ անցումը Հորմուզի նեղուցով ներկայումս անհնար է․ ԻՀՊԿ Շոգի ալիքը չի նահանջում. Մեծ Բրիտանիայում հրդեհների վտանգը տարածվում է ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները. ՊՆ Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)«ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգ է ստացել ու «կարել» է». Թևանյան 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Վիճաբանություն եւ կրակոցներ Վաղարշյան փողոցում. կա 2 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված մեքենաներ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զnհվել է ավելի քան 4300 մարդ Գերհզոր քառյակը հայտնի է․ ԱԱ-2026 Թրամփը պատմել է սենատոր Լինդսի Գրեմի հետ վերջին զրույցի մասին՝ նրա մահվանից առաջ Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին Վարդավառը՝ Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Հարավային Կորեան առաջին անգամ արտակարգ նախազգուշացում է հայտարարել ծայրահեղ շոգի պատճառով Սպերցյանը կհասնի մեծ հաջողությունների. սաուդցի գործակալը՝ հայ ֆուտբոլիստի մասին Էրդողանի նվիրած ատրճանակը Ստուբը հանձնել է ոստիկանությանը Ռուսաստանի ԿԸՀ-ն ստացել է բոլոր ընտրական հայտերը Լինդսի Գրեմի մահից հետո Նեթանյահուն պատրաստվում է մեկնել ԱՄՆ Թբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքով Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինայում սպասվում են կադրային խոշոր փոփոխություններ. Զելենսկի Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան Օմանը կանչել է Իրանի դեսպանին՝ իր տարածքին ԱԹՍ-ների հարվածներից հետո Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում. հասցեներԼիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել. հայտնի է պատճառը (տեսանյութ)
Ամենադիտված