Իսրայելը միջնորդ կլինի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև
Բլոգոսֆերա
Իսրայելը համաձայնել է միջնորդ լինել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան դադարեցնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:
«Իսրայելը ստանձնել է միջնորդի բարդ, բայց վեհ առաքելություն՝ խաղաղության և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի դադարեցնելու համար։ Մենք նաև ինտենսիվ երկխոսություն ենք վարում Իսրայելի հետ՝ հումանիտար կազմում նրա մասնակցության հետ կապված։ Մշտական կապի մեջ ենք Ազգային անվտանգության խորհրդականի և Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Էյալեմ Հուլաթայի հետ։
Առաջին արդյունքներն արդեն ձեռք են բերվել։ Տարհանման շրջանակներում Իսրայելը կսկսի ներս թողնել այն ուկրաինացիների հարազատներին, ովքեր արդեն այս երկրում են։ Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին և հույս ունեմ, որ մեր համատեղ դիվանագիտական ջանքերը հաջողություն կունենան»,֊գրել է Երմակը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ