Սուրբ Հարության տաճարում տրվել է սրբավայրի հատակի վերանորոգության մեկնարկը
Բլոգոսֆերա
Մարտի 14-ին Սուրբ Հարության տաճարում, իրավատեր երեք համայնքների՝ հայ, ուղղափառ և կաթոլիկական եկեղեցու Հոգևոր պետերի օրհնությամբ, տրվել է սրբավայրի հատակի վերանորոգության մեկնարկը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
«Հոգևոր պետերը նախ օրհնության խոսքով հանդես եկան Սուրբ Գերեզմանի դիմաց, որից հետո նրանք հանեցին հատակի առաջին սալիկը:
Շինաշխատանքի վայրում Հայ եկեղեցու ներկայացուցիչը հատուկ աղոթք ընթերցեց շինարարության համար:
Վերանորոգման աշխատանքերը կտևեն 26 ամիս»,- տեղեկացրել է Բաղդասարյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ