Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան
Բլոգոսֆերա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից:
Այդ կապակցությամբ Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է,որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու է Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը:
«Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը»,- գրել է Մարուքյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ