Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին 2026-ը նշանակալի հանգրվան է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման առումով. Գրիգորյան Նեթանյահուն խուճապի մեջ է՝ Էյզենկոտի վարչապետ դառնալու հեռանկարից․ նախկին խորհրդական Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչ Ռուսական ԱԹՍ-ների հարվածից Կրոպիվնիցկիում առևտրի կենտրոն է այրվել, երկու մարդ ծանր այրվածքներ է ստացել Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել ուժեղացնել համագործակցությունն ու համակարգել ջանքերը Արսեն Գևորգյանի մահվան համար քաղաքական պատասխանատվություն են կրում իշխանությունները. Գառնիկ Դանիելյան BYD-ը փորձարկում է նոր մինիվենը․ հայտնի են մեքենայի չափերն ու նստատեղերի դասավորությունը 21-ամյա վարորդը «Nissan»-ով Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են իրավական փոխօգնության հուշագրի կնքումը․ Գալյան 

Խաղաղություն՝ պատերազմի ժամանակ. Հայկական օրակարգ. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Այն պահին, երբ աշխարհը սուր պատերազմի փուլում է, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին առաջարկում են խաղաղություն։ Սա լուրջ տագնապի առիթ է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանը հումանիտար սուր ճգնաժամ է առաջացնում Արցախում ու միաժամանակ հրապարակայնացնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի իր 5 սկզբունքները։ Թուրքիան՝ Էրդողանի, Չավուշօղլուի շուրթերով, Հայաստանին ինտենսիվ հորդորում է ընդունել Արդբեջանի պայմանները։ Հորդորն այնքան ինտենսիվ է, որ խոսքն արդեն խաղաղության պարտադրման մասին է։

Ադրբեջանի ձևակերպած 5 կետերը բավական գրագետ են, միջազգային իրավունքի և հանրության տեսանկյունից՝ հասկանալի և ընդունելի։ Եվ սա դժվարացնելու է մեր հակաքայլերը։

Ադրբեջանն ասում է՝ ես խաղաղության ձեռք եմ մեկնում, եթե Հայաստանը ընդունեց, կունենանք խաղաղ տարածաշրջան։

Միևնույն ժամանակ Ադրբեջանը հումանիտար աղետով խեղդում է Արցախը և պարզ հասկացնում Երևանին, որ խաղաղությունը չընդունելու դեպքում, Ադրբեջանական բանակը պատրաստ է սահմանազատում և սահմանագծում կատարել սեփական հայեցողությամբ։

Թուրքիան միևնույն ժամանակ զգուշացնում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում երրորդ կողմ անհրաժեշտ չէ՝ նկատի ունենալով Ռուսաստանն ու Մինսկի խումբը։ Այդ ընթացքում Ադրբեջանը Իրանի հետ կնքում է լրջագույն համաձայնագրեր և ակնհայտորեն Իրանի հետ ձեռք է բերել ստվերային լուրջ պայմանավորվածություններ։

Պաշտոնական Երևանի արձագանքը

ՀՀ ԱԳՆ հայտարարում է, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի պայմաններին և դիմել է Մինսկի խմբին՝ բանակցություններ կազմակերպելու խնդրանքով։ Մինսկի խումբը նման մանդատ չունի, և մեր ԱԳՆ-ը դա շատ լավ գիտի։ Սա մանևրող քայլ է, և դեռ պարզ չէ, այն թե ինչ արձագանք կստանա Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։

Այս ընդհանուր լարված և տագնապ առաջացնող ֆոնին պարզ հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր Արարատ Միրզոյանը այդքան լայն և ջերմ ժպտում Չավուշօղլուին։ Այն նույն Չավուշօղլուին, որի բայրաքթարները ամիսներ առաջ ռմբակոծում էին մեր բնակավայրերը, ծննդատները։ Անհատապես Ա. Միրզոյանն ինձ չի հետաքրքրում. իհարկե պետք է հանդիպել, իհարկե պետք է քննարկել,  բայց ամիսներ առաջ արյունոտ պատերազմ տեսած պետության արտգործնախարարը պարտավոր էր ավելի զուսպ լինել արյունոտ պատերազմի համահեղինակի հետ։ Սա պետության արժանապատվության խնդիրն է։

Իրական Հայաստանի արձագանքը

Հայաստանը այսպիսով մտավ նոր, չափազանց բարդ փուլ. խոսքն այս պահին կա´մ նոր պատերազմիվտանգի, կա´մ պատմական էջի վավերացման մասին է։ Ու այս բարդ և պատմական որոշումները կայացվում են փակ սենյակներում՝ մի քանի հոգու որոշմամբ։ Այն նույն փակ սենյակում, որտեղ ժամանակին կայացվել են ճակատագրական սխալ որոշումներ՝ բերելով պատերազմի և պարտության։ Կա՞ արդյոք երաշխիք, որ պատմությունը չի կրկնվում։

Հայկական վերնախավերի արձագանքը

5-րդ նախագահի երդմնակալության ժամանակ դահլիճը հոտնկայս դիմավորեց Նիկոլին։ Դահլիճի նվազագույնը կեսը այլ միջավայրերում այլ կարծիքի է և Նիկոլի մասին արտահայտվում է վերջին բառերով, բայց դա չի խանգարում Նիկոլի ներկայությամբ նրան մեծարել ոտքի վրա։  Կարո՞ղ ենք այս քաղաքական-հանրային վերնախավերով պետություն պահել։ Սա ամենևին այսօրվա խնդիր չէ, սա հին պատմությամբ խնդիր է։ Դահլիճում մթնոլորտը նախապատերազմական կամ նախախաղաղության չէր, ամենևին։

Վերնախավերի արժեհամակարգում միշտ իշխել է սեփական շահը, սեփական բարեկեցությունը, սեփական ապօրինության ինդուլգենցիան, միշտ լռելու և հարմարվելու ֆոնին։ Իսկ պետությունը՝ հետո, տակը ինչ մնաց-մնաց։

Ի վիճակի՞ է այսօրվա հայկական վերնախավը այս ճակատագրական պահին միտք գեներացնելու և հասարակության տագնապ հնչեցնելու։ Կասկածելի է թվում։

Հայ ժողովրդի արձագանքը

Արցախում հումանիտար աղետ է, մարդիկ տներում սառում են, հիվանդանոցները, ծննդատները, դպրոցներն ու մանկապարտեզները ծայրահեղ վիճակում են։ Միտումնավոր սարքած հումանիտար աղետ, որի նպատակը առաջիկայում ստորացուցիչ պայմաններ պարտադրելն է։ Հայաստանը մեծ մասամբ անտարբեր ապրում է։ Բայց խնդիրը ժողովուրդը չէ. պետության վերնախավում չի ձևավորվում իրավիճակին համապատասխան հավաքական մթնոլորտը։ Եվ, հետևաբար, այդ ամորֆ մթնոլորտն էլ պրոյեկցվում է ողջ երկրի վրա։ Եթե իշխանության դահլիճներում լիներ ոչ թե ֆուրշետային-խնջույքային հարմարավետ մթնոլորտ, այլ՝ազգային տագնապի, ապա հասարակությունն էլ կլիներ այդպիսին։

Իսկ եթե վերնախավում այսպես է, ապա ինչո՞ւ ենք զարմանում, որ հասարակ քաղաքացին էլ Մեքսիկայով արտագաղթում է ԱՄՆ կամ որպես լրահոս է ընկալում իր առաջիկա ստորացուցիչ կապիտուլյացիան կամ պատերազմի վտանգը։

Էջմիածինը տագնապ է հնչեցնում

Պատահական չէ, որ վերջին շրջանի ամենապատկառելի խոսքը Վեհափառինն էր։ Այդ խոսքը մտավ հարյուր հազարավոր ընտանիքներ, և դա շատ լավ է։ Մարդիկ կարիք ունեն նման խոսքի։

Հենց պետականությունը փլուզվում է, եկեղեցին սկսում է վերցնել հայապահպանության ղեկը։ Սա մեր բազմադարյա պատմական ցիկլն է։ Սա ամենևին պարզապես եկեղեցու կարևորության արձանագրումը չէ, սրան պետք է նայել հակառակ կողմից. եթե եկեղեցին սկսում է իր վրա նման գործառույթներ վերցնել, ուրեմն պետությունը լուրջ ճգնաժամի մեջ է։  

Այլոց արձագանքը

Առանձին և կարևոր քննարկման թեմա է ընդդիմության, հանրային գործիչների , մտահոգ հասարակության, դիվանագիտական ռեսուրսի, ունակ անհատների արձագանքը։ Սրա մասին անպայման պետք է խոսել։

Շարունակելի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին2026-ը նշանակալի հանգրվան է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման առումով. ԳրիգորյանՆեթանյահուն խուճապի մեջ է՝ Էյզենկոտի վարչապետ դառնալու հեռանկարից․ նախկին խորհրդականՔուշները հույս ունի արդյունավետ երկխոսության Ուկրաինայի շուրջ բանակցություններումԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչՌուսական ԱԹՍ-ների հարվածից Կրոպիվնիցկիում առևտրի կենտրոն է այրվել, երկու մարդ ծանր այրվածքներ է ստացելՊուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել ուժեղացնել համագործակցությունն ու համակարգել ջանքերըԱրսեն Գևորգյանի մահվան համար քաղաքական պատասխանատվություն են կրում իշխանությունները. Գառնիկ ԴանիելյանՄեգան Մարքլը հրաժարվել է ելույթ ունենալ Եվրախորհրդարանում հոր ձերբակալությունից հետոBYD-ը փորձարկում է նոր մինիվենը․ հայտնի են մեքենայի չափերն ու նստատեղերի դասավորությունը21-ամյա վարորդը «Nissan»-ով Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելԽնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. ԳալյանԻսպանիայի Օվիեդո քաղաքի թաղամասերից մեկում պայթյnւն է տեղի է ունեցել. կան վիրավnրներ և զոհ Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էՀայաստանն ու Ռուսաստանը քննարկում են իրավական փոխօգնության հուշագրի կնքումը․ ԳալյանՄեգան Մարքլն առաջին անգամ է հանրության առաջ հայտնվել հոր տնային կալանքից հետոՊենտագոնը 85 միլիոն դոլար է կորցրել F-35 կործանիչների պահեստամասերի վրաՆման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանի մասինԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ բախվել է ավելի քան 50 մեքենա, կան զոհերԱՊՀ երկրների արդարադատության նախարարների 20-րդ հանդիպմանը քննարկվել են համատեղ աշխատանքի հետագա ուղղությունները. ԳալյանԲանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն ԹուրքիայումՄԱԿ-ը հաստատել է Ուկրաինայում 17 968 խաղաղ բնակչի մահը՝ պատերազմի սկզբից ի վերՆոր մանրամասներ են հայտնի Աբու Դաբիում կայանալիք բանակցություններից2026-ին Ռուսաստանում ուկրաինական հարվածներից զոհվել է առնվազն 487 խաղաղ բնակիչ․ BloombergԴուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ ՎարդևանյանՌուսաստանում երկաթուղային կամուրջն ինքնուրույն փլուզվել է․ գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերիցՀեգսեթը մամուլի ասուլիս կհրավիրի իմպիչմենտի սպառնալիքի ֆոնինԱրաղչին հերքել է Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպումը՝ լուրերն անվանելով անհիմնՍիսիանում խախտումներ են հայտնաբերվել գազալցակայաններում․ շահագործումը դադարեցվել էՀամպի. Հնդկաստանի ջունգլիներում գտնվող քարե քաղաքըՌուսական պատվիրակությունը չի պլանավորում հանդիպել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ ԱՄԷ-ումՊահանջում ենք Արսեն Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքների անկախ և անաչառ քննություն․ ՍուրենյանցՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըThe Atlantic. Թրամփը Բայդենին ասել է, որ նրանք կարող են ընկերներ լինելՀայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել ՀունաստանումԱրաբական կոալիցիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող բենզալցակայանին և նավթային ընկերության շենքին«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԿալանավայրում Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել. ՔԿԾԹրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին Դուք այսօր մարդ եք սպանել. Քրիստինե ՎարդանյանՀայաստանի նախագահությունը ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդում կարևոր հնարավորություն է իրավական համագործակցության զարգացման համար. ԳալյանFT. Նեթանյահուն ամեն օր Թրամփին կոչ է անում վերսկսել պատերազմը Իրանի դեմ Ինտիմ տեսանյութի միջոցով շորթել է 500 հազար դրամ, ապա սպանել երեք անձի․ գործն ուղարկվել է դատարան«Օրենքով գող»-ի որդին մեղադրվում է շորթման մեջՌուսաստանը Ուկրաինացի ԵԱՀԿ աշխատակցին տեղափոխել է բժշկական ուղղիչ հիմնարկՍարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականումԼևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվելԻրանի հարվածի վտանգը հասել է Մեծ Բրիտանիա․ ԱՄՆ-ը տարհանել է ռազմական ինքնաթիռներըԿրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում էԻրանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել բանակցությունների մասին կեղծ լուրերի տարածումը
Ամենադիտված