Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին 2026-ը նշանակալի հանգրվան է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման առումով. Գրիգորյան Նեթանյահուն խուճապի մեջ է՝ Էյզենկոտի վարչապետ դառնալու հեռանկարից․ նախկին խորհրդական Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչ Ռուսական ԱԹՍ-ների հարվածից Կրոպիվնիցկիում առևտրի կենտրոն է այրվել, երկու մարդ ծանր այրվածքներ է ստացել Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել ուժեղացնել համագործակցությունն ու համակարգել ջանքերը Արսեն Գևորգյանի մահվան համար քաղաքական պատասխանատվություն են կրում իշխանությունները. Գառնիկ Դանիելյան BYD-ը փորձարկում է նոր մինիվենը․ հայտնի են մեքենայի չափերն ու նստատեղերի դասավորությունը 21-ամյա վարորդը «Nissan»-ով Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են իրավական փոխօգնության հուշագրի կնքումը․ Գալյան 

Հայկական օրակարգ. Դատաիրավական մեծ աղմուկ՝ զրո հետևանք

Բլոգոսֆերա

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հոդված է հրապարակել, որում մասնավորապես ասվում է․ 

«Վերաքննիչ դատարանը 50 մլն գրավի դիմաց ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հրթիռների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և այլ կեղծիքներ կատարելու մեջ։ 

Գլխավոր դատախազությունը ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չի առարկել՝ նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ։

Ինձ մշտապես մտահոգել է կալանքը, որպես պատժիչ գործիք կիրառելու պրակտիկան։ Եվ այս դեպքում ևս, ես ամենևին մարդուն պատժելու համար կալանքի կողմնակիցը չեմ։ Բայց անպիտան հրթիռների հետ կապված բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան։ Չէ որ այստեղ հարցը միայն հափշտակությամբ հասցված նյութական վնասը չէ։ Շատ ավելի կարևոր հարց է, թե ի՞նչ վնաս է հասցվել անպիտան հրթիռների պատճառով 44օրյա պատերազմի ժամանակ։ 
Եթե հայկական բանակը ստացել է իսկապես անպիտան հրթիռներ, և դրա արդյունքում մենք ունեցել ենք տարածքային և մարդկային կորուստներ, ապա ինչ կապ ունի վերադարձված գումարը։ Սա փողի խնդիր չէ, սա շատ ավելի ծանր խնդիր է։
Իսկ եթե դա այդպես չէ, և բանակը չի ստացել անպիտան հրթիռներ, ապա ասեք՝ հասարակությունը իմանա։ Հակառակ դեպքում, երբ պետք է լինում  գերզգայուն հանրային ֆոն եք ստեղծում, հետո՝ մոռացության տալիս՝ երբ ձեզ ձեռնտու է։

Մեծ է մտավախությունը, որ այս դեպքում ևս իրավապահները կառաջնորդվեն մեծ աղմուկ՝ զրո հետևանք կարգախոսով։ Այնպես, ինչպես դա արվել է վերջին գրեթե չորս տարվա ընթացքում։Այս  ընթացքում ամենաբարձր ամբիոններից, հեռուստաընկերություններով, սոցիալական ցանցերով և լայվերով հայտարարվել են բազմաթիվ քրեական գործերի մասին, որոնցից շատերի ճակատագիրը մինչ այժմ անհասկանալի է, մյուսների մասին հասարակությունը պարզապես մոռացել է, երրորդներն էլ մնացել են զուտ աղմուկի մակարդակում։

Օրինակ ՝ բոլորս հիշում ենք, թե ինչ ահռելի աղմուկով սկսվեց երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված քրեական գործը, իսկ հետո «մեծ» լռությամբ մոռացության մատնվեց։ Շատերը չգիտեն, թե ինչ ընթացք ստացավ այն, բայց զգայուն թեման երկուսուկես տարի առաջ իրավապահների կողմից այնպես մատուցվեց, որ բազմաթիվ ընտանիքներ, որոնք նորածին երեխայի կորուստ էին ունեցել, կրկին անձնական ողբերգություն ապրեցին։ Եղան կալանքներ, հասարակության մի ստվար հատվածը կայացրեց իր դատավճիռը, իշխանության ներկայացուցիչները ընտրեցին մարդկանց անվանական վարկաբեկելու մոտեցումը։ Իսկ հետո՝ լռություն։ 

Էմոցիոնալ ապրումներով սկսվեց նաև  մարտի 1-ի տասը զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով Ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունը, մեղադրանքն ու կալանքը։ ՀՔԾ-ն, դատախազությունը, իշխանամետ լրատվամիջոցները, իմքայլական պատգամավորները լծվեցին մեծ աղմուկի կազմակերպման գործին։ Հետո հերքվեց զենքի նույնությունը, պարզվեց, որ Մարտի 1-ին սպանված Զ. Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված գնդակը չի համընկնում Գեղամ Պետրոսյանի մոտ եղած հրազենի հետ։ Իսկ հետո գործը մոռացվեց։ 

Վերջին մի քանի օրերի ընթացքում ականատեսն ենք  Դատախազություն-Հակակոռուպցիոն կոմիտե «ձեռնամարտին»։ Դատախազությունում տարակուսած են՝ ինչպես է վաճառվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, որը կալանքի տակ է գտնվում։ ՀՀ հակակառուպցիոն կոմիտեից, ի պատասխան Արթուր Դավթյանի հայտարարության, նշում են, թե տարակուսելի է գլխավոր դատախազի արձագանքն այս թեմային։ Իսկ թե վերջին չորս տարիների ընթացքում Մոնումենտի առանձնատները ինչպես էին բոլորը կապում թալանի հետ, նորություն չէր։ Իրավապահների «բլիժնի բոյը» բարձր էմոցիոնալ ֆոնի վրա հայտարարվող, սակայն հետո շատ արագ սպառվող և անվերջ չհանգուցալուծվող քրեական գործերի վառ օրինակն է։

Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել՝ Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» գործը, «գլխավոր կոռուպցիոներ» Արամ Հարությունյանի թալանը, Արմեն Ավետիսյանի փողերի լվացումը և «Գոլդեն Փելես» հյուրանոցի նվիրատվությունը, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի Երևանի կենտրոնում ունեցած 250 անշարժ գույքը, Ջոնիկ Աբրահամյանի նկուղում հայտնաբերված «մարտի 1-ի զենքերը», Սահմանադրական Դատարանի դեմ մոլեռանդ պայքարի մի պահից հարուցված քրեական գործերից մեկը՝  ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ, բուհ-երի ռեկտորների նկատմամբ հարուցված քրեական գործերը... և ավարտին չհասած բազմաթիվ այլ քրեական գործեր։
Այս բոլոր գործերը ընթացել և ընթանում են արդեն ավանդույթ դարձած դասական սցենարով. իրավապահների հապճեպ հայտարարություններ, քաղաքական իշխանության հապճեպ արձագանք, թեմայի շուրջ գերզգացմունքայնության ապահովում, հուզական «ներկայացումներ», մեղավորների նշանակում, սոցցանցային արդարադատություն։ Արդյունքում՝ իրավապահ համակարգի հետևողական հեղինակազրկում»։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիոն, Սիբիհայի հետ հանդիպումից հետո, ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել երկարատև խաղաղությանԱղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին2026-ը նշանակալի հանգրվան է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման առումով. ԳրիգորյանՆեթանյահուն խուճապի մեջ է՝ Էյզենկոտի վարչապետ դառնալու հեռանկարից․ նախկին խորհրդականՔուշները հույս ունի արդյունավետ երկխոսության Ուկրաինայի շուրջ բանակցություններումԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչՌուսական ԱԹՍ-ների հարվածից Կրոպիվնիցկիում առևտրի կենտրոն է այրվել, երկու մարդ ծանր այրվածքներ է ստացելՊուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել ուժեղացնել համագործակցությունն ու համակարգել ջանքերըԱրսեն Գևորգյանի մահվան համար քաղաքական պատասխանատվություն են կրում իշխանությունները. Գառնիկ ԴանիելյանՄեգան Մարքլը հրաժարվել է ելույթ ունենալ Եվրախորհրդարանում հոր ձերբակալությունից հետոBYD-ը փորձարկում է նոր մինիվենը․ հայտնի են մեքենայի չափերն ու նստատեղերի դասավորությունը21-ամյա վարորդը «Nissan»-ով Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելԽնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. ԳալյանԻսպանիայի Օվիեդո քաղաքի թաղամասերից մեկում պայթյnւն է տեղի է ունեցել. կան վիրավnրներ և զոհ Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էՀայաստանն ու Ռուսաստանը քննարկում են իրավական փոխօգնության հուշագրի կնքումը․ ԳալյանՄեգան Մարքլն առաջին անգամ է հանրության առաջ հայտնվել հոր տնային կալանքից հետոՊենտագոնը 85 միլիոն դոլար է կորցրել F-35 կործանիչների պահեստամասերի վրաՆման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանի մասինԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ բախվել է ավելի քան 50 մեքենա, կան զոհերԱՊՀ երկրների արդարադատության նախարարների 20-րդ հանդիպմանը քննարկվել են համատեղ աշխատանքի հետագա ուղղությունները. ԳալյանԲանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն ԹուրքիայումՄԱԿ-ը հաստատել է Ուկրաինայում 17 968 խաղաղ բնակչի մահը՝ պատերազմի սկզբից ի վերՆոր մանրամասներ են հայտնի Աբու Դաբիում կայանալիք բանակցություններից2026-ին Ռուսաստանում ուկրաինական հարվածներից զոհվել է առնվազն 487 խաղաղ բնակիչ․ BloombergԴուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ ՎարդևանյանՌուսաստանում երկաթուղային կամուրջն ինքնուրույն փլուզվել է․ գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերիցՀեգսեթը մամուլի ասուլիս կհրավիրի իմպիչմենտի սպառնալիքի ֆոնինԱրաղչին հերքել է Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպումը՝ լուրերն անվանելով անհիմնՍիսիանում խախտումներ են հայտնաբերվել գազալցակայաններում․ շահագործումը դադարեցվել էՀամպի. Հնդկաստանի ջունգլիներում գտնվող քարե քաղաքըՌուսական պատվիրակությունը չի պլանավորում հանդիպել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ ԱՄԷ-ումՊահանջում ենք Արսեն Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքների անկախ և անաչառ քննություն․ ՍուրենյանցՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըThe Atlantic. Թրամփը Բայդենին ասել է, որ նրանք կարող են ընկերներ լինելՀայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել ՀունաստանումԱրաբական կոալիցիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող բենզալցակայանին և նավթային ընկերության շենքին«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԿալանավայրում Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել. ՔԿԾԹրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին Դուք այսօր մարդ եք սպանել. Քրիստինե ՎարդանյանՀայաստանի նախագահությունը ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդում կարևոր հնարավորություն է իրավական համագործակցության զարգացման համար. ԳալյանFT. Նեթանյահուն ամեն օր Թրամփին կոչ է անում վերսկսել պատերազմը Իրանի դեմ Ինտիմ տեսանյութի միջոցով շորթել է 500 հազար դրամ, ապա սպանել երեք անձի․ գործն ուղարկվել է դատարան«Օրենքով գող»-ի որդին մեղադրվում է շորթման մեջՌուսաստանը Ուկրաինացի ԵԱՀԿ աշխատակցին տեղափոխել է բժշկական ուղղիչ հիմնարկՍարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականումԼևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվելԻրանի հարվածի վտանգը հասել է Մեծ Բրիտանիա․ ԱՄՆ-ը տարհանել է ռազմական ինքնաթիռներըԿրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է
Ամենադիտված