Հրապարակվել է Ուկրաինայի հարավ-արևմուտքում 2014 թվականից ի վեր որբացած երեխաների քանակը
ԱշխարհՈւկրաինայի հարավ-արևելքում ռազմական հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 4 հազար երեխա է կորցրել ծնողներին։
ԴԺՀ-ում որբերի մեծ մասը պետության խնամքի տակ չեն, այլ դաստիարակվում են հարազատների կողմից, RT-ին ասել է հանրապետության ղեկավարի՝ երեխաների իրավունքների հարցերով խորհրդական Էլեանորա Ֆեդորենկոն:
«Հանրապետության իշխանությունները նման ընտանիքներին օգնում են նպաստների վճարման և տարբեր մարդասիրական ակցիաների հարցում»,- պարզաբանել է նա։ Ֆեդորենկոն հավելել է, որ միայն վերջին երեք ամսվա ընթացքում ԴԺՀ-ում սպանվել և վիրավորվել է 17 երեխա։ 2014 թվականից ի վեր ընդհանուր առմամբ տուժել է 281 երեխա։