«Հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի». Պեսկով
Աշխարհ
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն ընթանում է նախապես սահմանված խնդիրների ու պլանների համաձայն։ Այս մասին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այն ընթանում է խստորեն համաձայն նախօրոք դրված պլանների ու խնդիրների», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Պատասխանելով հաղորդավարի համապատասխան հարցին՝ Պեսկովն ընդգծել է, որ «ի սկզբանե էլ ոչ ոք չէր մտածում, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը մի քանի օր կտևի»։ «Սա լուրջ գործողություն է՝ լուրջ նպատակներով»,- ասել է ՌԴ ղեկավարի խոսնակը։
Պեսկովը նաեւ ասել է, որ Մարիուպոլում ռուս զինվորականների գործողությունների հիմնական նպատակն է «քաղաքը մաքրել ազգայնական ստորաբաժանումներից»։ Նրա խոսքով՝ որոշ ուկրաինացիներ համագործակցում են ռուս զինվորականների հետ։
Պեսկովն ասել է, որ «Ուկրաինայի օկուպացիան Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության նպատակը չէ»։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)