Հայտնի է դարձել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Զելենսկու հնարավոր մասնակցության մասին
ԱշխարհՀայտնի է դարձել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր մասնակցության մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հաղորդվում է, որ Զելենսկին մարտի 24-ին տեսակապով ելույթ է ունենալու ՆԱՏՕ-ի անդամների առաջ։ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված արտահերթ գագաթնաժողովի մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում կներկայացվի Ուկրաինա Հյուսիսատլանտյան դաշինքի խաղաղապահներ ուղարկելու առաջարկը։ Նրա խոսքով, Կիևն իրավունք ունի դիմել ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն կամ այլ պետությունների զորքեր հրավիրելու խնդրանքով։