Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
ԱշխարհՌուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների ընթացքի վերաբերյալ։
«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ։ Շարունակվել է մտքերի մանրակրկիտ փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ ընթացող բանակցությունների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։