ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է Ռուսաստանին
ԱշխարհՆԱՏՕ-ն պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ պատերազմը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները պետք է համաձայնության գան դաշինքի չորս հիմնական մարտական խմբերը Արևելյան Եվրոպա ուղարկելու որոշման շուրջ՝ Սլովակիա, Հունգարիա, Բուլղարիա և Ռումինիա։
Նա նշել է, որ դա կլինի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկարաժամկետ ներկայությունը զգալիորեն մեծացնելու ծրագրի մի մասը՝ կրկնապատկելով մարտական խմբերի ներկայիս թիվը:
Ստոլտենբերգը նաև զգուշացրել է Ռուսաստանին, որ միջուկային պատերազմի դեպքում հաղթող չի լինի, և այն չպետք է սանձազերծվի ոչ մի դեպքում։