ԻՀԿ-ն ընդունել է բանաձև, ըստ որի` «Ադրբեջանն իրավունք ունի փոխհատուցում պահանջել իրեն պատճառված վնասի դիմաց»
ԱշխարհՊակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) երկրների արտգործնախարարների խորհրդի 48-րդ նիստում հերթական բանաձեւերն են ընդունվել՝ ի պաշտպանություն Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի։
АПА-ի հաղորդմամբ՝ բանաձեւերի թվում են՝ «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի հետեւանքների վերացում», «Ադրբեջանի Հանրապետությանը տնտեսական աջակցություն», «Հայաստանի ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի տարածքում գտնվող իսլամական մշակույթին պատկանող հուշարձանների ոչնչացում» եւ «Համերաշխություն Խոջալուի ջարդերի զոհերին»։ Այս բանաձեւերը, որոնք ավանդաբար ընդունվում են ԻՀԿ-ի կողմից ամեն տարի, ներառել են «նոր դրույթներ՝ հաշվի առնելով տարածաշրջանի ներկայիս իրավիճակը»։
ԻՀԿ-ի ընդունած բանաևում հաստատվում է «Ադրբեջանի՝ իրեն պատճառված վնասի փոխհատուցում պահանջելու իրավունքը»:
Նշվում է, որ «այս փոխհատուցման վճարման պատասխանատվությունը կրում է Հայաստանը»: