Կատարելագործվում են ճանապարհային երթևեկության կանոնները
Իրավունք
ՀՀ կառավարությունն այսօրվա նիսոտւմ հավանություն է տվել` ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է օրենսգրքում արտացոլել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթները։
Նիստում հավանության է արժանացել «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որտեղ, որպես իրավական հիմք, ամրագրվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների, առանց ծնողական խնամքի մնացած, բնակարանի կարիք ունեցող անձանց բնակարանի տրամադրման համար իրականացվող հաշվառման գործընթացը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում