Մոսկվայում սպանված է հայտնաբերվել Գազպրոմբանկի նախկին փոխնախագահի ընտանիքը
ԱշխարհՄոսկվայում սպանված է հայտնաբերվել Գազպրոմբանկի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևի ընտանիքը։ Այս մասին հայտնում է Baza-ն։
Նրանց հայտնաբերել է ազգականը, որը ոչ մի կերպ չի կարողացել կապ հաստատել նրանց հետ։
Հանցագործությունը տեղի է ունեցել Ունիվերսիտսկայա փողոցի տներից մեկում։
Բնակարանում խառնաշփոթ էր, մի սենյակում մեծահասակների դիակներ էին, մյուսում՝ երեխայի մարմինը։ Ըստ նախնական վարկածի՝ 51-ամյա Վլադիսլավը կրակել է իր 47-ամյա կնոջն ու 13-ամյա դստերը, որից հետո ինքնասպան է եղել։