Գեներալ Մանվելի ընկերոջն ազատ արձակեցին
Իրավունք
Էջմիածնի քաղաքապետարանի բնակարանային կոմունալ վարչության պետ Նորիկ Միրզախանյանի նկատմամբ՝ դատարանը կալանքը չընտրեց որպես խափանման միջոց: Նրա նկատմամբ կիռարվեց ստորագրությունը` չբացակայելու մասին:
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք եր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի (առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը) հատկանիշներով: Կասկածյալի մոտ հայտնաբերվել է 7,4 գրամ թմրանյութ:
Նորիկ Միրզախանյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 13-ին: Նա անկուսակցական է, ԵԿՄ անդամ և Մանվել Գրիգորյանի մտերիմ ընկերը:
Նկատենք, որ թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով` նոյեմբերի 17-ին ձերբակալված՝ Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ղազարյանի խափանման միջոցը նույնպես փոխվել էր:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում