Լուգանսկի շրջանում բնակելի շենքի վրա հարվածից կան զոհեր
ԱշխարհԼուգանսկի շրջանում բնակելի շենքի վրա հարվածից երեք մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ԲիԲիՍի լրատվամիջոցը` հղում անելով շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդային։
Դեպքը տեղի է ունեցել այսօր Պոպասնայա քաղաքում։ Մարդիկ ռմբակոծություններից թաքնվել են նկուղում և մահացել ռումբի ուղիղ հարվածից: Երեք տղամարդ անմիջապես մահացել է, մեկ կնոջ հաջողվել է ողջ դուրս գալ փլատակների տակից։