«Սա պատմական պահ է». Ուկրաինայի ԱԳ նախարարը սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել
ԱշխարհՈւկրաինան թեւակոխել է սկզբունքորեն նոր փուլ՝ Ուկրաինայի զինված ուժերի անցում ՆԱՏՕ-ի սպառազինությանը։ Ուկրաինայի Զինված ուժերն սկսում են անցնել ՆԱՏՕ-ի սպառազինությունների, ինչի մասին վերջերս նույնիսկ չէր խոսվում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Մենք բոլորովին նոր փուլ ենք մտել, որի մասին նույնիսկ երկու ամիս առաջ ոչ ոք չէր մտածում։ Մենք թեւակոխել ենք սկզբունքորեն նոր փուլ, որի մասին ոչ ոք չէր էլ երազել՝ Ուկրաինայի Զինված ուժերի անցումը ՆԱՏՕ-ի զենքին, ՆԱՏՕ-ի ստանդարտին։ Եվ դա արդեն տեղի է ունենում»,- ֆեյսբուքյան իր էջում առցանց հեռարձակման ժամանակ ասել է արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
Նախարարը նաև նշել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին կարողացել է համոզել Ջո Բայդենին, որ եկել է դրա ժամանակը. «Եվ նախ հաուբիցները եկան մեզ մոտ, բայց սա դեռ սկիզբն է։ Շատ ավելին կգա մեզ մոտ: Սա պատմական պահ է»։