Թրամփը հայտարարել է, որ Եղիսաբեթ Երկրորդին նվիրել է «նրա կյանքի լավագույն գիշերներից մեկը»
ԱշխարհԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին նվիրել է «նրա կյանքի լավագույն գիշերներից մեկը», գրում է Indy100-ը։
Լրագրող Պիրս Մորգանին տված վերջին հարցազրույցում Թրամփը կիսվել է 2019 թվականի հուլիսին Բուքինգհեմյան պալատում ընդունելության մասին իր տպավորություններով, երբ Մեծ Բրիտանիայի թագուհին ընդունել էր Սպիտակ տան այն ժամանակվա ղեկավարին եւ նրա կնոջը՝ Մելանյային։
«Ես նստեցի նրա կողքին, եւ մենք ամբողջ գիշեր խոսեցինք: Եվ ինչ-որ մեկն ասաց. մենք երբեք չենք տեսել նրան այսպես ժպտալիս: Մենք հիանալի ժամանակ անցկացրեցին»,- ասել է Թրամփը։
Այնուամենայնիվ, Daily Mail-ի կողմից հարցված թագավորական ընտանիքի փորձագետները համաձայն չեն Թրամփի մեկնաբանությունների հետ։ Այդպես, մարմնի լեզվի փորձագետ Ջուդի Ջեյմսը Եղիսաբեթ Երկրորդին «մարմնի լեզվի պրոֆեսիոնալ քողարկող» է անվանել, ում ժպիտը «մարզված սոցիալական արձագանք» էր: Նա հավելել է, որ միապետի դեմքի արտահայտությունը «կտրուկ փոխվել է», երբ նա հայացքը թեքել է Թրամփից, իսկ «նրա վեր բարձրացրած ուսերն ակնարկում էին դժգոհության մասին»։