«Եթե Պուտինին հաջողվի, դա կհանգեցնի անհավատալի տառապանքների ողջ Եվրոպայի համար»․ Լիզ Թրաս
ԱշխարհՄեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը մտադիր է կոչ անել այն երկրներին, որոնք դատապարտել են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կրկնապատկել իրենց աջակցությունը Կիևին և, մասնավորապես, մատակարարել նրան խոստացված ծանր սպառազինություն, այդ թվում՝ տանկեր և ինքնաթիռներ՝ ագրեսիան դադարեցնելու համար։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Թրասսը պատրաստվում է նաև նախազգուշացնել նախագահ Պուտինին Ուկրաինայում հաղթանակի հասնելու հնարավորությունից զրկելու և պատերազմը որպես նոր աշխարհակարգ հաստատելու կատալիզատոր օգտագործելու անհրաժեշտության մասին։
«Եթե Պուտինին հաջողվի, դա կհանգեցնի անհավատալի տառապանքների ողջ Եվրոպայի համար և սարսափելի հետևանքների՝ ամբողջ աշխարհի համար: Մենք այլևս երբեք ապահով չենք զգա», - ասաց Լիզ Թրասը: