Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնում ցույց է կայացել․ ռուս զինվորականները միջամտել են
ԱշխարհՈւկրաինական հեռագրային ալիքները հայտնում են, որ Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնում անկախ Խերսոնի Հանրապետության ստեղծման վերաբերյալ հանրաքվեի դեմ ցույցը ցրվել է ռուս զինվորականների կողմից: Նրանք օգտագործել են արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ։
Հաղորդվում է առնվազն չորս տուժածի մասին՝ 71-ամյա մի կին ստացել է թոքի և կրծքավանդակի պատռվածք, 50-ամյա տղամարդը ոտքի բաց կոտրվածք է ստացել, ևս երկու տղամարդ՝ քիմիական այրվածքներ՝ աչքերի և քթանցքի շրջանում։