ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Ռուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունը Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Մարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Քաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու էգ առյուծի անկման պատճառը ՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված հարցերին ի պատասխան երեք «ուժեղ սուտ» է ասվել. Պետրոսյան Արմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել է 

Ցուցարարներին բերման ենթարկելիս կիրառվում է անհամաչափ ուժ, ինչը պետք է բացառվի․ ՄԻՊ

Իրավունք

Ապրիլի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ՝ Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: ՄԻՊ տարածած հաղորդագրությունում ասվում է․

«Առանձնազրույցներ են տեղի ունեցել արգելանքի վերցված թվով 46 անձանց հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը:

Արձանագրվել է նաև, որ Ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել թվով 5 անչափահաս անձինք, որոնցից մեկը մինչև 16 տարեկան: Պաշտպանի աշխատակազմի միջամտությամբ վերջինիս նկատմամբ վարչական վարույթ չի իրականացվել և նա անմիջապես ազատ է արձակվել:

Հրապարակված տեսանյութերի և Ոստիկանության բաժիններ իրականացված այցերի շրջանակում արձանագրվել են անձանց առանց ազատությունից զրկելու հիմքերը բացատրելու, նվազագույն իրավունքները պարզաբանելու (փաստաբանի, լռելու, և այլ իրավունքներ), անհամաչափ ուժի կիրառությամբ բերման ենթարկելու դեպքեր:

Այս հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ինչպես այսօրվա, այնպես էլ նախորդիվ տարիների ուսումնասիրությունները վկայում են, որ վարչական ձերբակալման ու բերման ենթարկելու այս խնդրահարույց պրակտիկան ունի լայն տարածում: Այն կիրառվել է ակցիա իրականացնող անձանց նկատմամբ:

Այս պրակտիկան պետք է բացառվի. վարչական ձերբակալման և բերման ենթարկելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու ցանկացած դեպք անօրինական է, եթե չեն ապահովվում ազատությունից զրկելիս մարդու նվազագույն իրավունքները:

Բացի դրանից, Ազատության պողոտայում իրականացված ակցիայի ընթացքում արձանագրվել է Ոստիկանության ծառայողների կողմից անձի տրանսպորտային միջոցը վնասելու մեկ դեպք:

Ոստիկանության բաժիններում արձանագրվել են նաև բերման ենթարկված անձանց գրանցամատյանների թերի լրացման դեպքեր, այդ թվում՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին իրականցված այցի շրջանակում արձանագրվել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով վարչական ձերբակալման ենթարկված անձը ազատ է արձակվել, սակայն գրանցամատյանում բացակայել է նրան ազատ արձակելու ժամի վերաբերյալ համապատասխան գրառումը, այն դեպքում, երբ անձը ենթադրաբար ծանոթացվել և իր ստորագրությամբ հաստատել է կատարված գրառումների իսկությունը:

Արձանագրված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են, Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

Սոցիալական ցանցի ու մամուլի հրապարակումների մշտադիտարկման առաջին արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դերակատարները՝ թե իշխող և թե ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց քաղաքական օրակարգը սատարող հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող անձինք օգտագործում են խիստ դատապարտելի, երբեմն ծայրահեղ սադրիչ բառապաշար, հանրությանը դիմում են վտանգավոր կոչերով։

Հանրային ու քաղաքական պատասխանատու դերակատարներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ անպատասխանատու, հանրության շրջանում ներքին բախման տանող վտանգավոր ու անօգտակար խոսույթից, առաջարկում ենք կոնկրետ հարցերի շուրջ մասնագիտական ու հանրային քաղաքակիրթ քննարկումներով զբաղեցնել հանրային օրակարգն ու իրենց ընտրողներին։

Բացի այս, զանգվածային լրատվության միջոցների կողմից քաղաքական գործընթացները լուսաբանող նյութերի ներքո տարածվում են ծայրահեղ վտանգավոր քննարկումներ, այդ թվում՝ կեղծ օգտատերերի ակտիվ մասնակցությամբ, արվում են ատելություն գեներացնելու և երբեմն էլ բռնության չքողարկված կոչեր։

Խիստ կարևորելով զանգվածային լրատվության միջոցների դերը հանրությանը մասնագիտական, որակյալ ու ճշտված տեղեկություն տրամադրելու առաքելությունը, ինչպես նաև հանրային խոսույթում բևեռացված ու ատելության խոսքի մակարդակն իջեցնելու ու փաստարկված քննարկումներ խթանելու գործելակերպերը, անհրաժեշտ է, որ նյութերի ներքո ծավալվող նմանատիպ մեկնաբանությունները հեռացնելու համար զանգվածային լրատվության պատասխանատուների կողմից միջոցներ ձեռնարկվեն և բավարար ռեսուրսներ հատկացվեն։

Սոցիալական մեդիայի տիրույթում ևս, լսարան ունեցող օգտատերերին Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում հեռացնել իրենց գրառումների ներքո ծավալվող ատելության ու բռնության (երբեմն անգամ իբրև կատակ ներկայացվող) գրառումներն ու կոչերը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը շարունակում են 24 ժամյա ռեժիմով մշտադիտարկումների իրականացումը, այդ թվում՝ ծայրահեղ ու վտանգավոր խոսքի դրսևորումների մասով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճարԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Bloomberg․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Եվրոպայից պահանջել է ավելի շատ հարգել ԱՄՆ-ինՀունաստանը խնդրել է, որ Թուրքիային F-35-ներ վաճառելիս հաշվի առնվեն իր շահերըՌուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Թուրքիան կիսում է Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցումReuters. Թրամփը Անկարայում չի խոսել Իրանի հետ հրադադարի դադարեցման մասինԴոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Գաղութների և ՔԿՀ-ների խոհարարները ներկայացրել են իրենց լավագույն ուտեստներըԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Ուկրաինան հայտնել է Մոնակոյի ահաբեկչության գործով կասկածյալի երկիր մուտք գործելու մանրամասներըԻրանը հայտարարել է, որ պատրաստում է պատասխան քայլեր ԱՄՆ-ի դեմԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունըԷրդողանը ժպտացել է՝ տեսնելով Մակրոնին արևային ակնոցով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովումԱդրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնումՄիջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացիՈւկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը մեկնաբանել է Վիշնևոյեում զինամթերքի պայթյունըՄարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահԼատվիայի օլիմպիական կոմիտեն քննադատել է ռուս մարզիկների վերադարձի վերաբերյալ ՄՕԿ-ի որոշումըՌԴ-ում արձագանքել են Մոսկվայից բխող սպառնալիքի մասին Ռյուտեի հայտարարությանը Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ. Դանիա Փորձագետը նշել է, թե որ դեպքում Մարին Լը Պենը կարող է հաղթել Ֆրանսիայի նախագահական ընտրություններումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու էգ առյուծի անկման պատճառըՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված հարցերին ի պատասխան երեք «ուժեղ սուտ» է ասվել. ՊետրոսյանՏուվայում անհետացած 12-ամյա երկու աղջիկների որոնումներին ներգրավվել է ավելի քան 700 մարդԱրմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել էBloomberg. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է չկայանալ 2027 թվականինՍրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն ենԱլերգիայի պատճառը միայն գենետիկան չէ. բժիշկը բացատրել էԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվելBrent տեսակի նավթի գինը գերազանցել է 79 դոլարը՝ հասնելով վերջին շաբաթների առավելագույնինԹրամփ. Իրանի հետ հրադադարն այլևս չի գործումԶելենսկին հայտնել է Իտալիայի վարչապետ Մելոնիի հետ կարևոր հանդիպման մասինՍա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրն այլևս ուժի մեջ չէԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցելBloomberg․ ՆԱՏՕ-ի 2027 թվականի գագաթնաժողովի անցկացումը հայտնվել է անորոշության մեջՌոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը քննարկել է հետագա անելիքներըՊենտագոնի ղեկավարը չեղարկել է Իսրայել կատարելիք այցը Կիմ Չեն Ընն այցելել է Կումսուսան պալատ Կիմ Իր Սենի հիշատակի օրըՕձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾՄեկ օրում բացահայտվել է 174 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ տվյալներըՏեղս չեմ գտնում․ Հակոբկոխյանը՝ մարզաշխարհի լռության ու Ծառուկյանի շուրջ կատարվողի մասինՓորձագետը բացատրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի տապալման պատճառներըՌյուտե. ՆԱՏՕ-ն Իրանի միջուկային ներուժի ոչնչացումը համարում է «կարևոր ամբողջ աշխարհի համար»Ռուբեն Վարդանյանի կինը բաց նամակներ է հղել Փաշինյանին, Ալիևային, Կալլասին և ԿԽՄԿ նախագահինՄիջադեպ Էրդողանի կնոջ և Մակրոնի միջև. Իրանի դեսպանի կոշտ հայտարարությունը՝ Թրիփի վերաբերյալ«Ահա դրա համար էլ ես նրան սիրում եմ». Թրամփ Տնտեսագետը գնահատել է՝ կհասնի՞ արդյոք դոլարի փոխարժեքը 100 ռուբլու
Ամենադիտված