Իսրայելում Հաղթանակի օրը վետերանների պաշտոնական շքերթ չի լինի
ԱշխարհԱյս տարի Իսրայելում Հաղթանակի օրը վետերանների պաշտոնական շքերթ չի լինի։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով երկրի հայրենադարձության ու ինտեգրման նախարար Պնինա Տամենո-Շետեի սոցցանցերին։
Դիվանագիտական ներկայացուցչությունը պարզաբանել է, որ այս տարի որոշվել է զերծ մնալ երթերից՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակի ֆոնին։ Ընդգծվում է, որ այս որոշումն ընդունվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների կազմակերպությունների հետ համատեղ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պրիդնեստրովյեում Հաղթանակի օրվա շքերթ չի լինելու, իսկ Ղազախստանի Ակտաու քաղաքում անմահ գնդի միջոցառումը չեղարկվել է սպառնալիքների պատճառով։
Ռուսաստանում, ինչպես հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մայիսի 9-ի ավանդական երթը կանցնի սովորականի պես։