«Գազպրոմը» հայտնել է Լեհաստանի թաքնված առևտուրների մասին
Աշխարհ«Գազպրոմը» պնդում է, որ Լեհաստանը շարունակում է ռուսական գազ գնել Ռուսաստանի կողմից մատակարարումների դադարեցումից հետո, բայց ոչ ուղղակիորեն, այլ` Գերմանիայի միջոցով։
«Գազպրոմի» մամուլի ծառայության հայտարարությունը հայտնում է РБК-ն։
«Այս շաբաթ Լեհաստանը հրաժարվել է Ռուսաստանից գազի մատակարարման համար վճարել նոր ընթացակարգով՝ ռուբլով։ Հանդիսավոր հայտարարվեց, որ ռուսական գազն այլևս պետք չէ և չի գնվի։ Բայց իրականում դա այդպես չէ։ Ուղղակի մատակարարումների դադարեցումից հետո Լեհաստանը գնում է ռուսական գազ, սակայն այժմ Գերմանիայում, որտեղից այն հակադարձ ճանապարհով առաքվում է Լեհաստան՝ Յամալ-Եվրոպա գազատարով։ Հակադարձման ծավալը՝ օրական մոտ 30 մլն խմ է, գրեթե համապատասխանում է նախորդ օրերին «Գազպրոմ Էքսպորտ»-ի հետ պայմանագրով նախատեսված հայտերին», գրառել է RBK-ն։
Լեհական կողմի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։