Լեհաստանի ՊՆ-ն հայտնել է զինուժի տեղաշարժման մասին
ԱշխարհԼեհաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է, որ մայիսի 1-ից ռազմական շարասյունները կտեղափոխվեն երկրի արևելյան և հյուսիսային շրջաններում։
Դա պայմանավորված է լայնածավալ զորավարժություններով, պարզաբանել են վարչությունում։ Բնակիչներին հորդորել են չնկարահանել զինտեխնիկան և կադրեր չտեղադրել համացանցում։ Այս մասին հայտնել է RТ ռուսական լրատվամիջոցը։
Այսօր SVR-ն հայտնել է, որ Վարշավան և Վաշինգտոնն աշխատում են Ուկրաինայի «պատմական ունեցվածքի» նկատմամբ լեհական վերահսկողություն հաստատելու ծրագրերի վրա։