Հրապարակվել են նոր կադրեր նախօրեին հրթիռակոծված Կիևից
ԱշխարհՆախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ Կիև կատարած այցի ընթացքում Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին։ Այս մասին հայտնել է ԲիԲիՍի լրատվամիջոցը։
ՌԴ պաշտպանության նախարարության ճեպազրույցի համաձայն՝ հարվածի թիրախ են դարձել «Արտեմ» պաշտպանական ձեռնարկության շենքերը։
Սակայն դեպքի վայրում BBC-ի լրագրողները համոզվել են, որ ռուսական հրթիռները խոցել են, մասնավորապես, Կիևի Շևչենկովսկի շրջանում գտնվող 25 հարկանի բնակելի շենքը։
Հրթիռակոծության արդյունքում զոհվել է լրագրող Վերա Գիրիչը։