Ալիևը հայտարարել է, թե իբր 1918թ. քարտեզներով Երևանը և Սյունիքը եղել են Ադրբեջանի կազմում
ԱշխարհԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ սահմանները որոշելիս պետք է հաշվի առնել բոլոր քարտեզները՝ ընդհուպ մինչև ԽՍՀՄ փլուզումը։
Այդ թվում՝ 1918 թվականի քարտեզները, որոնց համաձայն, ըստ Ալիևի, «Իրևանը (ՀՀ մայրաքաղաք Երևան - խմբ.) ու Զանգեզուրը (ՀՀ Սյունիքի մարզ - խմբ.) եղել են Ադրբեջանի կազմում»։
«Այնուհետև 1920 թվականի նոյեմբերին խորհրդային կառավարությունը որոշում կայացրեց Զանգեզուրը փոխանցել Հայաստանին», ասել է Ալիևը` խեղաթյուրելով պատմությունը։
«Սակայն այն ժամանակ այս տարածքը ոչ թե 42 կմ լայնություն ուներ, ինչպես հիմա, այլ ավելի նեղ էր։ Հայկական կողմը հետագայում կամայականորեն ընդլայնել է այս հատվածը», կարծում է նա։
«Մեր դիրքորոշումն այն է, որ մենք կդիտարկենք բոլոր քարտեզները՝ սկսած 1918 թվականից կամ ավելի վաղ՝ մինչև ԽՍՀՄ փլուզումը 1991 թվականին։ Դա կդառնա համատեղ աշխատանքային խմբի քննարկումների մաս»,- ասել է Ալիևը։