«Փառք Աստծո, որ մեզ մոտ բռնապետություն է». Լուկաշենկո
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է այն մեղադրանքներին, թե իր երկիրը բռնապետություն է։ Այս մասին նա հայտարարել է Գոմելի շրջանի Չեչերսկի բնակիչների հետ զրույցում։
«Փառք Աստծո, որ մեզ մոտ բռնապետություն է, բայց այս բռնապետության օրոք կարգ ու կանոն է տիրում», - մեջբերում է ԲելՏԱ-ն։ Նրա խոսքով՝ շատերն են իրեն քննադատել սրա համար։ Բելառուսի ղեկավարը հավելել է, որ առանց բռնապետության «նրանք մերկ կքայլեին»։
Խոսելով հարեւան երկրների մասին՝ Լուկաշենկոն նշել է, որ նրանք թույլ չեն տալիս իրենց քաղաքացիներին օգտվել Բելառուսի առանց վիզայի մուտքից, որպեսզի մարդիկ չտեսնեն, որ բելառուսները «նորմալ են ապրում»։ Երկրի ղեկավարը կրկին նշել է, որ մարդիկ գալիս են Բելառուս «աղ գնելու», քանի որ «Մեծ, հարուստ Արևմուտքում» աղ չկա։