Մոսկվան ոչ մի երկրի ղեկավարի չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը
ԱշխարհՄոսկվան այս տարի Հաղթանակի օրվա տոնակատարություններին այլ երկրների առաջնորդներից ոչ մեկին չի հրավիրել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հաղթանակի օրվա տոնակատարություններին օտար երկրների ղեկավարներից ոչ մեկին չենք հրավիրել։ Բանն այն է, որ այս տարի հոբելյանական տարեդարձ չէ։ Սա մեր տոնն է, սուրբ տոն է ամբողջ Ռուսաստանի, բոլոր ռուսաստանցիների համար։ Բայց օտարերկրյա առաջնորդներին մենք չենք հրավիրել»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցության հարցը նույնպես չի դիտարկվում։
«Որքանով տեղյակ եմ, ոչ, չի սպասվում (մասնակցությունը-խմբ․)»,- ասել է Պեսկովը։