Մակրոնը Զելենսկուն խոստացել է ավելացնել ռազմական և հումանիտար օգնությունն Ուկրաինային
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան կուժեղացնի ռազմական եւ հումանիտար աջակցությունն Ուկրաինային, հայտնում է Reuters-ը։
Մակրոնը կրկնել է իր «խիստ մտահոգությունն» ուկրաինական քաղաքների ռուսական ռմբակոծությունների եւ Ուկրաինայի հարավ-արեւելյան Մարիուպոլ նավահանգստային քաղաքում ստեղծված «անտանելի իրավիճակի» կապակցությամբ, ասվում է Ֆրանսիայի նախագահի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները եւ Ուկրաինային զենքի մատակարարումը խոչընդոտում են խաղաղ բանակցություններին։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին