Իսրայելը կանչել է պատասխանատվության Ռուսաստանի դեսպանին
Աշխարհ
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ իտալական հեռուստատեսությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հարցազրույցի պատճառով, հայտնում է Reuters-ը։
Mediaset հեռուստաալիքի հաղորդավարը հարցրել է, թե ինչպես են Ուկրաինայի դեմ նացիզմի մեղադրանքները համապատասխանում նրան, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին հրեա է։
Լավրովն ի պատասխան հայտնել է.
«Նա մի փաստարկ է առաջ քաշում. ի՞նչ նացիզմ կարող են ունենալ, եթե նա հրեա է։ Ես կարող եմ սխալվել, բայց Ա. Հիտլերն էլ հրեական արյուն ուներ։ Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Հրեաներն ասում են, որ ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներն են, «ընտանիքում մի սև ոչխար կա», ինչպես մենք ենք ասում»։
Լավրովի խոսքերը սկանդալ են առաջացրել Իսրայելում։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու