ԱՄՆ-ում որոնվում են բանտի աշխատակցուհին և մահապատժի դատապարտված բանտարկյալը
ԱշխարհԱՄՆ Ալաբամա նահանգում բանտից փախել է 38-ամյա ռեցիդիվիստ Քեյսի Ուայթը, որին մահապատիժ է սպառնում։ Միաժամանակ անհետացել է բանտի աշխատակից Վիկի Ուայթը։ Այս մասին հայտնել է BBC լրատվամիջոցը։
Իշխանությունները չեն բացառում, որ հանցագործը կարող էր պատանդ վերցնել պահակին, սակայն հնարավոր է նաև, որ նա իր կամքով է օգնել Ուայթին։
Փախուստը տեղի է ունեցել անցյալ ուրբաթ առավոտյան։ Ինքը՝ 56-ամյա Վիկի Ուայթը, ռեցիդիվիստին դուրս է բերել բանտից՝ իշխանություններին հայտնելով, որ նրան դատարան է տանում հոգեբույժի հետ խորհրդակցելու համար։
Ինչպես պարզվեց ավելի ուշ, այդ օրը խորհրդակցություն չի նշանակվել, և ինքը՝ Ուայթը, չի գործել ըստ կանոնների. երկու պահակ պետք է ուղեկցեին վտանգավոր հանցագործին բանտից դուրս տանելիս։