Գազպրոմբանկի նախկին փոխնախագահը հայտնել է հսկայական կորուստների մասին
Աշխարհ
Գազպրոմբանկի նախկին փոխնախագահը, ով մեկնել է Ուկրաինա, հայտարարել է հաշիվներից ողջ գումարը կորցնելու մասին։
Այս մասին Իգոր Վոլոբուևը խոսել է The Telegraph-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, իր ողջ խնայողությունները պահվել են «Գազպրոմբանկի» հաշիվներում։ Նա կորցրել է դրանց մուտքը այն պատճառով, որ ռուսական Visa և MasterCard քարտերն արտասահմանում չեն աշխատում պատժամիջոցների պատճառով։
Այժմ, նախկին թոփ մենեջերի խոսքով, իր բոլոր ավանդները «անհետացել են» բանկային հավելվածից։ Վոլոբուևը համարել է, որ դա «դասալիքի հատուցում է»։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու