Հուլուսի Աքարը զրուցել է Սերգեյ Շոյգուի հետ
Աշխարհ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին մայիսի 2-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել է Ուկրաինայում առկա իրավիճակը, այդ թվում՝ հումանիտար հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Շոյգուի եւ Աքարի հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ