Ուկրաինական բանակի գործողությունները չեն տարածվում Ռուսաստանի վրա․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունները չեն տարածվում Ռուսաստանի տարածքի վրա։ Նա երեքշաբթի օրը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում ներկայացրել է իրադարձությունների զարգացման իր տարբերակը։
«Ուկրաինայի զինված ուժերը ռազմական գործողություններ չեն իրականացնում Ռուսաստանի Դաշնության տարածքում, նրանք պաշտպանում են իրենց հողերը և չեն ձգտում օկուպացնել ռուսականը», - ասել է Զելենսկին։
Միևնույն ժամանակ, ըստ ՏԱՍՍ֊ի, Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանների տարածքը բազմիցս ենթարկվել է Ուկրաինայի կողմից ականանետային և հրետանային հարձակումների, իսկ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է մի քանի անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Վորոնեժի շրջանում։ «Ավելին, ուկրաինական մարտական ուղղաթիռները ներխուժել են Ռուսաստանի Դաշնության օդային տարածք»,֊եզրափակում է պարբերականը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ