Չկա երաշխիք, որ Ռուսաստանն Ուկրաինայից հետո այլ երկիր չի ներխուժի. Շոլց
Աշխարհ«Ներկայումս երաշխիք չկա, որ Ռուսաստանը չի ներխուժի այլ երկիր Ուկրաինայի վրա հարձակումից հետո»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով շվեդ և ֆինն գործընկերների հետ մամուլի ասուլիսում, հայտնում է Reuters-ը։
Ըստ Շոլցի, վերջին տասնամյակների ընթացքում Եվրոպան ընդունել է, որ սահմաններն «այլևս չեն տեղաշարժվելու ուժով, և որ պետք է հարգել պետությունների ինքնիշխանությունը»:
«Ռուսաստանը խախտել է այս ստատուս-քվոն, և, հետևաբար, ոչ ոք չի կարող վիճարկել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա այլևս չի անի։ Այդ իսկ պատճառով մենք միաժամանակ որոշեցինք, որ ընդլայնելու ենք մեր պաշտպանական ջանքերը»,- հավելել է նա՝ վկայակոչելով Գերմանիայի զինված ուժերի ֆինանսավորման ավելացումը և ՀՆԱ-ի 2%-ը պաշտպանական ծախսերին հատկացնելու որոշումը:
Նա նաև հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է Ֆինլանդիայի և Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցելուն։