Քաղաքացիների ավտոմեքենաները հրաժարվում են վերադարձնել. քիչ անց կներկայացնեմ հաղորդում. Մակինյան
Բլոգոսֆերա
Ոստիկանության աշխատակիցները, հղում անելով վերադաս ղեկավարներից հրաման ստացած լինելու վրա, առանց օրինական հիմքերի, մի խումբ մարդկանց ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք և հրաժարվում են վերադարձնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կատարվածն առնվազն պաշտոնեական լիազորությունների չարաշահում է, որի վերաբերյալ քիչ անց կներկայացնեմ հանցագործության մասին հաղորդում, իսկ ապօրինի հրաման տված ղեկավարներին կպարզի քննիչը:
Հետգրություն. ապօրինի հրաման կատարելը քրեական պատասխանատվությունից չի ազատում»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ