Համացանցում ծաղրել են Քայլի Ջեններին
ԱյլՔայլի Ջեններին մեղադրել են ֆոտոշոփ օգտագործելու մեջ այն բանից հետո, երբ մոդելը հրապարակել է նկար, որում «հեռացրել է» իր ծնկները։ Այդ մասին գրում է The Sun-ը։
Քայլի Ջենները լուսանկարներ է հրապարակել դեմքի խնամքի իր շարքի գովազդային արշավի նկարահանումներից։ Նկարներից մեկում մոդելը կեցվածք է ընդունել յասամանագույն տրիկոտաժե լողազգեստով՝ նարդոսի փունջը ձեռքին։
Լուսանկարների հրապարակումից հետո համացանցի օգտատերերը նկատել են, որ դրանցից մեկի վրա Քայլի Ջենները չափազանցել է ռետուշը և «հեռացրել» ծնկները։
«Որտե՞ղ են նրա ծնկները»,- գրել է մեկը: «Նրա ոտքերը անճանաչելիորեն ֆոտոշոփված են»,- մեկնաբանել է մեկ ուրիշը: