Ովքեր են թաքնված բերետավորների համազգեստի տակ․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Շարժման ակտիվիստները պատմում են, թե ինչքան բիրտ ու անմարդկային են կարմիր եւ սեւ բերետավորները, եւ ինչքան բարեկիրթ ու սիրալիր են ոստիկանական բաժանմունքներում ծառայություն իրականացնողները, որոնք հարգալից են շփվում բերման ենթարկվածների հետ եւ շշուկով խնդրում են՝ չհանձնվել, պայքարել մինչեւ վերջ։
Ի դեպ, նրանք կասկածներ ունեն, որ ցույցերը ցրող բերետավորների համազգեստի տակ իշխանական հայտնի օլիգարխների թիկնազորն է աշխատում, որոնց հատուկ վարժեցրել են վայրագությունների, եւ որոնք իրենց շեֆերին անձնուրաց ծառայում են։
Մենք գրել էինք, որ որոշ ոստիկանների այս օրերին «հանգստանալու» են ուղարկում, հավանաբար, փոխարինելով ախրաննիկներով»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ