Մոդելն ինքնաթիռում ցուցադրել է ներքնազգեստը և վրդովմունք առաջացրել համացանցում
ԱյլԱմերիկացի մոդելը տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես է ներքնազգեստը թափահարում ինքնաթիռում: Սոցցանցերում նրա հրապարակումը գրավել է Daily Star-ի ուշադրությունը։
27-ամյա մոդելը, ով հայտնի է դարձել Only Fans հարթակում Vvs Diamond կեղծանունով, հոլովակում ցույց է տվել, թե ինչպես է ինքնաթիռում թափահարում կարմիր վարտիքը։
Տեսանյութը տարածվել է վիրուսային կերպով և հավաքել ավելի քան 150,000 դիտում։ Շատ օգտատերեր ցնցվել են աղջկա պահվածքից, մյուսներն էլ ենթադրել են, որ նա «օդափոխում է» ներքնազգեստը, որը կրել է թռիչքի ժամանակ։ «Թվում է, թե մարդիկ լրիվ են կորցրել հարգանքը», «Ինչ զզվելի է», «Նա փորձո՞ւմ էր այն չորացնել», «Հետ հագեք ձեր վարտիքը», «Զզվելի է»,- նման մեկնաբանություններ են թողել վրդովված օգտատերերը։