Հնդկաստանում բժիշկները տղամարդու երիկամից 206 քար են հանել
ԱյլՀնդիկ բժիշկները տղամարդու երիկամից 206 քար են հանել: Այս մասին հայտնում է India Today-ը։
Հայդերբադ քաղաքի բնակիչը վեց ամիս տառապում էր մեջքի ուժեղ ցավերից։ 2022 թվականի ապրիլի 22-ին 56-ամյա տղամարդը գնացել է տեղի բժշկի մոտ, ով նրան ցավազրկողներ է նշանակել։
Հնդիկը անընդհատ խմում էր իրեն նշանակված դեղամիջոցները, բայց դրանք միայն ժամանակավոր հանգստություն էին բերում։ Որոշ ժամանակ անց տղամարդուն ուղարկել են վիրահատության՝ հեռացնելու բազմաթիվ քարեր, որոնք հայտնաբերվել են նրա ձախ երիկամում։
Վիրահատությունը տեւել է մեկ ժամ։ Այս ընթացքում բժիշկներին հաջողվել է հիվանդի մարմնից հեռացնել 206 քար։