Վայոց Ձորի մարզում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա, վնասվածքներ է պատճառել գլխին, դեմքին և վերջույթներին
Արտակարգ Պատահար
Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի «Շորալի» կոչվող տարածքում արջը հարձակվել է 67-ամյա Սամվել Լևոնյանի վրա։ Վիրավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Պարզվել է՝ արջը ճանկռոտել ու կծել, ապա վնասվածքներ է պատճառել գլխին, դեմքին ու վերին վերջույթներին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Լևոնյանը բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անսպասելի հարձակվել է նրա վրա, ու նրա ու արջի միջև մենամարտ է սկսվել։
Դեպքի մասին տեղեկացվել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնում, որտեղ էլ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի հանձնարարականով նյութեր են նախապատրաստվում, պարզվում են դեպքի հանգամանքները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ