Քիմ Քարդաշյանն իր հասցեին սպառնալիքներով նամակներ է ստացել. TMZ
ԱյլԲոլորս էլ գիտենք, որ նույնիսկ հոլիվուդյան աստղերը երբեմն դժվարություններ են ունենում, քանի որ նրանց կյանքը հաճախ վտանգված է։ Եվ այստեղ խոսքը ոչ միայն պապարացիների մասին է, ովքեր սկանդալային լուսանկարի համար պատրաստ են ամեն ինչի, այլ նաև երկրպագուներին, ովքեր ձգտում են դիպչել իրեն կուռքին։ Այնուամենայնիվ, ամենատհաճ բանը, որին հանդիպում են հայտնիները, ոչ ադեկվատ երկրպագուներն ու իրենց ատողներն են։ Քիմ Քարդաշյանն անձամբ գիտի փառքի վատ կողմերը: Աստղը նախօրեին դատարան է դիմել, քանի որ երկար ժամանակ սպառնալիքներ է ստանում:
Ըստ TMZ-ի՝ միլիարդատերը դատի է տվել ոմն Դեյվիդ Ռեսենդիզին։ Քիմը պնդում է, որ տղամարդն իմացել է իր տան և բիզնեսի հասցեները և իրեն ու երեխաներին ուղարկել է ավելի քան 80 նամակ՝ տարբեր սպառնալիքներով։ Հայցում Քարդաշյանն ասել է, որ անծանոթը հաղորդագրություններում «սեքսուալ բնույթի» «վրդովեցնող» արտահայտություններ է արել իր մասին։