Պայթյուն՝ ավտոտեխսպասարկման կետում․ խափանված վերելակից փրկարարները դուրս են բերել քաղաքացու
Արտակարգ Պատահար
Մայիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Ա. Հովաննիսյան փողոցի 20 շենքի հետնամասում գործող ավտոտեխսպասարկման կետում պայթյուն է տեղի ունեցել, գրում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ նշված ավտոտեխսպասարկման կետում տեղի է ունեցել էլեկտրական լարերի խափանում, ինչից առաջացել է պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Մինչ հրշեջների ժամանումը տեղի ուժերով մարել են կրակը, իսկ փրկարարները պայթյունի հետևանքով նշված շենքի հարևանությամբ գտնվող թիվ 16 շենքի վերելակում արգելափակված մի քաղաքացուհու դուրս են բերել այնտեղից։
Թե ինչն է եղել պայթյուն-հրդեհի բռնկման պատճառը, պարզվում է։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ