Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ Խաչատրյան ՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս Բոնդը Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել է Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրը Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցը ԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաները 

Ուրվագծվող ճգնաժամ. ԱԺ. Այլընտրանքային նախագծեր խումբ

Քաղաքական

Փողոցում առկա լարվածության ֆոնին և կառավարման առկա մոդելի պատճառով, երկրում ձևավորվում է նոր խոր ճգնաժամ։ Խոսքն Ազգային Ժողովի մասին է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Ինչպես փողոցի լարվածությունն այս պահին լուծում չունի, այնպես էլ՝ ԱԺ-ի ճգնաժամը, և այնպես էլ՝ նրանք, որ առաջիկայում անխուսափելիորեն ի հայտ են գալու։ Հետևաբար՝ էական փոփոխությունները երկրում գնալով դառնում են անայլընտրանք։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր ԱԺ-ում։

Ընդդիմադիրներին զրկել մանդատից

Իշխանությունը չի թաքցնում, որ քննարկում է մի մեծ խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու գաղափարը։ Սա, իհարկե, կլինի հակասահմանադրական, կզրոյացնի գործող ԱԺ-ի լեգիտիմությունը, բայց դա չէ ամենաէականը. դա ուղղակի սրընթաց կարագացնի նոր ընտրությունների և նոր իշխանության ձևավորման պրոցեսը։ Կարծում եմ՝ իշխանության մեջ կան մարդիկ, որ սա հասկանում են, այդ պատճառով էլ դեռ որոշում չունեն։ Այնուամենայնիվ, եթե իշխանության նյարդերը տեղի տվեցին, և նա գնաց նման քայլի, գոնե մի քանի հոգու մանդատից զրկեց, ապա դրան անմիջապես պետք է հետևի 2 ընդդիմադիր խմբակցությունների՝ այլևս ԱԺ ոտք չդնելու որոշումը։ Սա բերելու է միակուսակցական ԱԺ-ի, որը մի քանի ամիս կարող է իներցիայով գոյություն ունենալ, բայց ամբողջական իշխանության ներքին և արտաքին ոչ լեգիտիմությունը դառնալու է այնքան ակնհայտ, որ առաջանալու է ներքին և արտաքին միասնական պահանջ՝ նոր իշխանության։

Ընդդիմադիրներին զրկել անձեռնմխելիությունից

Իշխանությունը կարող է գնալ նման քայլի՝ համարելով, որ սա նախորդ սցենարի ավելի ընդունելի տարբերակն է և պրոցեսները ճնշելու էֆեկտիվ ճանապարհ։ Կարող է մեկ կամ մի քանի հոգու զրկել անձեռնմխելիությունից և քրեական հետապնդում իրականացնել։

Ակնկալել, որ քաղաքական մեծամասնությունը կառարկի՝ մարդկային և անհատական գործոններով պայմանավորված, այս պահին անիմաստ է։ ՔՊ-ական մեծամասնությունը մեկ անգամ առանց վարանելու քվեարկել է Գ. Ծառուկյանի հարցով։ Երբ բոլորին պարզ էր, որ դա արհեստական, ծիծաղելի մեղադրանք էր, ուղղակի Ծառուկյանի հայտնի ելույթին «արագ արձագանք», միևնույն է, ոչինչ չխանգարեց գլխավոր դատախազ Ա. Դավթյանին՝ ոտնահարել սեփական մասնագիտական արժանապատվությունը և կատարել քաղաքական պատվերը։ Իմքայլական խմբակցությունը գլուխը կախ քվեարկեց, ներառյալ՝ մարդիկ, որոնք Ծառուկյանին մարդկայնորեն պարտական էին՝ կրթության, բուժման, աշխատանքի, կարիերային աճի, բնակարան ստանալու և այլ հարցերում։ Այնպես որ հիմա ՔՊ-ական թիմից մարդկային կամ քաղաքացիական դիրքորոշում ակնկալելն անիմաստ է։ Կանեն՝ առանց աչք թարթելու։ Եթե իշխանությունը գնա նման քայլի, ապա ընդդիմության արձագանքը պետք է լինի նախորդ տարբերակի պես՝ անմիջապես պետք է հետևի 2  ընդդիմադիր խմբակցությունների՝ այլևս ԱԺ ոտք չդնելու որոշումը։ Սրան հետևելու է իշխանության տոտալ ապալեգիտիմացումը, կառավարման ճգնաժամը, որն ավարտվելու է նոր իշխանության ձևավորմամբ։ Որևէ պարագայում ընդդիմությունը չպետք է հանդուրժի իր շարքերից մեկ կամ մի քանիսի հանդեպ հետապնդումները, «վճարի նրանցով», իսկ ինքը շարունակի «պայքարելով-աշխատել»։ Այստեղ կոմպրոմիսի տեղ չկա. կա´մ բոլորով պինդ են, կա´մ բոլորով փլուզվում են։

Ընդդիմադիր խմբակցությունների քայլերը

Չի բացառվում, որ իշխանությունն ավելի գրագետ որոշումներ կկայացնի և ոչինչ էլ չանի՝ քայլ անելու, հետևաբար՝ սխալվելու իրավունքը թողնելով ընդդիմությանը։ Այս պայմաններում ընդդիմությունը պետք է անի շատ պարզ բան՝ տուրք չտա մանդատները վայր դնելու էմոցիոնալ կոչերին։ Հիմա դրա ժամանակը չէ։ Բայց ընդդիմությունը չպետք է նաև քննարկի ԱԺ-ում հանգիստ աշխատանքը վերականգնելու տարբերակը՝ այդպիսով զարգացնելով նախորդ սցենարների մոդիֆիկացված տարբերակը։ Խորհրդարանական ընդդիմությունը պետք է կենտրոնանա փողոցի վրա և հանրության հետ աշխատանքի, և նպաստի շարժման բովանդակային և կազմակերպչական վերափոխումներին։ Այստեղ կա ահռելի չարված գործ։ Եթե գնաց այդպես, ապա  պրոցեսը հանգեցնելու է նույն տրամաբանական ավարտին՝ նոր իշխանության ձևավորմանը։

Ընդդիմության համար կան սխալվելու հնարավորություններ, թակարդներ, որոնցից ամեն կերպ պետք է խուսափել։

Այս պահին շատ ավելի մեծ է իշխանության՝ սխալվելու հավանականությունը։ Ամեն դեպքում, նույնիսկ առանց ակնհայտ սխալների, իրավիճակը զարգանալու է լարվածության մեծացման ուղղությամբ։ Երբ կա օբյեկտիվ հիմքերով քաղաքական և պետական ճգնաժամ, որը որևէ տրամաբանական, ընդունելի լուծում չի ստանում, ստեղծվում է կենսական անոմալիայի փուլ, որի պարագայում   պարբերաբար, կողմերի կամքից անկախ, առաջանում են ավտոնոմ ճգնաժամեր, և դրանց ուժգնությունից ու որակից է կախված պետական  ցնցումների աստիճանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ ԽաչատրյանՌուբիոն կարծում է, որ Վենեսուելայում 2027 թվականին ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն էՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս ԲոնդըՀրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել էԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրըՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով
Ամենադիտված