Տավուշի մարզում 40-ամյա վարորդը «06»-ով հայտնվել է ջրահեռացման առվում․ 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արթուր Ա-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 14 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ճամփեզրով անցնող ջրահեռացման առվի մեջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդ Արթուր Ա-ն, ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 42-ամյա Հունան Ա-ն տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։
Վթարի փաստով նույն վաշտի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է