Թուրքիայի միջազգային անվանումը փոխվել է
Համաշխարհային Մամուլ
ՄԱԿ-ը հավանություն է տվել Թուրքիայի՝ բոլոր պաշտոնական փաստաթղթերում երկրի անվանումը փոխելու խնդրանքին։ Այսպիսով, Republic of Turkey ֊ն վերանվանվել է Republic of Türkiye։ Երկրի անվան կարճ տարբերակը այսուհետ Türkiye կլինի, ոչ թե Turkey։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին։ Փոփոխությունն արդեն ուժի մեջ է մտել։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չուվաշօղլուի խոսքով՝ այս փոփոխություններն ընդունվել են պաշտոնական Անկարայի քայլերի շրջանակում, որոնք ուղղված են «միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը»։
Հիշեցնենք, որ Թաիլանդի կառավարությունը նույնպես որոշել է փոխել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի անվանումը: Լատինատառով այն կկոչվի ոչ թե Bangkok, այլ Krung Thep Maha Nakhon։ Նախկինում Չինաստանը փոխել էր Պեկինի անվանումը Beijing֊ով, իսկ Մյանմարը վերանվանել է Rangoon на Yangon։
Այսպիսով, երկրների իշխանությունները փորձում են քաղաքների (և հենց հանրապետությունների) անվանումներն ավելի համապատասխանեցնել տեղական անվանումներին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան