Ծրագիր՝ դատապարտյալներին որոշակի մասնագիտական հմտություններ սովորեցնելու համար
Իրավունք
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱՆ «էրեբունի» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված մասնագիտական ուսուցման ծրագրին մասնակցած դատապարտյալներին ուսուցման վկայականների հանձնման միջոցառում: Ծրագիրը ներառում էր երեք մասնագիտական ուղղություն՝ հաշվապահական հաշվառում, համակարգչային հմտություններ, անգլերեն: Դասընթացներին ընդգրկվել է մինչև 2012թ. մարտի 31-ը՝ պատժից ազատվող 21 դատապարտյալ: Ծրագիրը նպատակ ուներ դատապարտյալներին սովորեցնել որոշակի մասնագիտական հմտություններ՝ ազատվելուց հետո նրանց սոցիալական վերականգնմանը և աշխատանքին նպաստելու համար: Բացի նշված կազմակերպություններից, միջոցառմանը ներկա էին նաև ՔԿՎ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ծառայողները:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում