Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Ռուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետ Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է Եվրոպային Կիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարություն ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնում Չլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում 34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. Փաշինյան Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի 

«Աշտարակ կաթ»-ը տուգանվեց 50 մլն դրամով, «Անի կաթը»՝ 5 մլն դրամով, իսկ «Դուստր Մարիաննան»՝ 20 մլն դրամով

Իրավունք

Դեկտեմբերի 16-ին ՏՄՊՊՀ նիստում ներկայացվեցին կաթնամթերքի շուկայի ուսումնասիրության արդյունքները:

Հանձնաժողովի կողմից կաթնամթերք արտադրող ընկերությունների գործունեության ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են աննախադեպ չարաշահումներ՝ արտադրության և իրացման ծավալներով խոշոր 3 ընկերությունների մոտ: Դրանք են «Աշտարակ կաթը», «Դուստր Մարիաննան» և «Անի կաթը»: «Աշտարակ կաթ» և «Դուստր Մարիաննա» ընկերությունները զբաղեցնում են շուկայի մոտ 80 %-ը և Հանձնաժողովի կողմից ճանաչվել են գերիշխող դիրք ունեցող:

Օրինախախտների հանդեպ կիրառվեց օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափ։

Հանձնաժողովն ապացուցված է համարում, որ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 3 խոշոր ընկերություններ դրսևորել են անբարեխիղճ մրցակցություն: Հաշվի առնելով, որ այս ընկերությունները նախկինում մեկ անգամ արդեն հայտնվել են Հանձնաժողովի դաշտում և զգուշացվել էին ձեռնպահ մնալ օրենսդրության խախտումներից, այս անգամ նրանց նկատմամբ կիրառվեց օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափ՝ նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով: Ըստ այդմ «Աշտարակ կաթ» ընկերությունը տուգանվեց 50 մլն դրամի չափով, «Անի կաթը»՝ 5 մլն դրամի չափով, իսկ «Դուստր Մարիաննա» ընկերության տուգանքի չափը կկազմի 20 մլն դրամ:

Կաթնամթերքի արտադրության մեջ օգտագործվել է կոկոսի յուղ, ինչն արգելված է։

Կաթնամթերք արտադրող ընկերությունների մաքսային փաստաթղթերի ուսումնասիրության ժամանակ Հանձնաժողովը հայտնաբերեց, որ վերոնշյալ ընկերությունները ներմուծում են մեծ քանակությամբ բուսական, հիմնականում՝ կոկոսի յուղ: Փաստաթղթերով և լաբորատոր փորձաքննությամբ հիմնավորվեց, որ ներկրված յուղը օգտագործվում է կաթնամթերքի արտադրության մեջ:

ՀՀ կառավարության որոշմամբ, կաթնամթերքի մի շարք տեսակների արտադրության ժամանակ արգելվում է բուսական յուղի օգտագործումը (2006թ.-ի դեկտեմբերի 21-ի ՀՀ կառավարության 1925-Ն որոշում): Տեղեկացնենք, որ մասնագիտական գնահատականներով նման բուսական յուղերի օգտագործումը արգելվում է, քանի որ այն որոշակի բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:

Նման վարքագծի շնորհիվ՝ օրինախախտները ստացել են մրցակցային լուրջ առավելություններ՝ ընդլայնելով իրենց բիզնեսը՝ ի հաշիվ փոքր և միջին տնտեսվարողների

ՏՄՊՊՀ-ի հաշվարկները ցույց են տալիս, որ կոկոսի յուղի օգտագործումը կաթնամթերք արտադրող ընկերություների համար խիստ շահավետ է, քանի որ դրա յուղայնությունը շատ ավելի բարձր է, քան կարագինը, բացի այդ այն կարագից մի քանի անգամ էժան է: Պարզվել է նաև, որ նշված 3 ընկերությունները իրենց արտադրության մեջ օգտագործում են մեծ քանակով կաթի փոշի և կոկոսի յուղի միջոցով բարձր յուղայնության կաթնամթերք արտադրելով՝ լրջագույն առավելություն են ստանում մյուս տնտեսվարողների համեմատ: Ճիշտ է, կաթի փոշու օգտագործումը չի արգելվում, սակայն, արտադրողները պետք է համապատասխան մակնշում կատարեն, ինչը հիմնականում բացակայում է:

Այսպիսով, կաթնամթերք արտադրող ընկերություները, դրսևորելով անբարեխիղճ մրցակցություն, խաբում են սպառողներին՝ հավելյալ շահույթներ կորզելով նրանցից: Բացի այդ, նման վարքագծով մրցակցային լուրջ առավելություն են ստանում բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ և հնարավորություն են ստանում ընդլայնել իրենց դիրքերը շուկայում:

Արտադրողները աշխատում են բավարար շահութաբերությամբ. գների ցանկացած բարձրացում կդիտարկվի անհիմն։

Հանձնաժողովն ուսումնասիրության ընթացքում անդրադարձել է նաև գնագոյացման խնդիրներին և պարզել, որ կաթնամթերքի թողարկման ծավալների և այդ արտադության մեջ օգտագործվող ապրանքանյութական արժեքների միջև առկա են լուրջ անհամապատասխանություներ: ՏՄՊՊՀ դիտարկմամբ, կամ ընկերությունները ուռճացված են ներկայացնում արտադրանքի ինքնարժեքը, կամ առկա են ստվերային շրջանառության մեծ ծավալներ: Գնագոյացման վրա ազդող գործոններից մեկն էլ այն է, որ ընկերությունները չեն պահպանում յուղայնության մակարդակը, հաճախ այն իրականում շատ ավելի ցածր է, քան նշվում է կաթնամթերքի վրա: Այս փաստը ևս հիմնավորված է համապատասխան փաստաթղթերով և լաբորատոր փորձաքննությամբ:

Մի կարևոր հանգամանք ևս, գնագոյացման ուսումնասիրության արդյունքներն ամփոփելիս, Հանձնաժողովը եկավ այն եզրահանգման, որ արտադրողներն այս ոլորտում աշխատում են բավարար շահութաբերությամբ և զգուշացրեց զերծ մնալ գների անհիմն բարձրացումից՝ նշելով, որ նման քայլը կդիտարկվի որպես գների չհիմնավորված բարձրացում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմՌուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետՌուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է ԵվրոպայինԿիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարությունՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում
Ամենադիտված