Սամուել Սեւյանի եւ Լեւոն Արոնյանի արդյունքները.Լեւոն Արոնյանը 4 միավորով 9-րդն է
Սպորտ
ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Սամուել Սեւյանն ու Լեւոն Արոնյանը մեկնարկել են արագ խաղի FTX Road to Miami օնլայն մրցաշարում, որը Meltwater Champions Chess Tour-ի հերթական փուլն է։
Առաջին օրն անցկացվել է չորս տուր։ Սամուել Սեւյանը չինացի Յու Վենյունին, ամերիկացի Ջեֆրի Սյոնին, ոչ ոքի խաղացել Էրիգաիսի Արջունի եւ հոլանդացի Անիշ Գիրիի հետ։ Նա 8 միավորով 2-5-րդ տեղերը բաժանում է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի, չինացի Յի Վեյի եւ լեհ Յան Կշիշտոֆ-Դուդայի հետ։ Առաջատարը Ջեֆրի Սյոն է՝ 9 միավոր։
Լեւոն Արոնյանը 4 միավորով 9-րդն է։ Նա հաղթել է Յու Վենյունին, ոչ ոքի խաղացել Գիրիի հետ, պարտվել Մամեդյարովին ու Արջունին։
Հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։
Նախնական փուլի 15 տուրի արդյունքում 8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ