Հայտնի է, թե Շրի Լանկայում երբ կանցկացվեն նախագահական ընտրությունները
ԱշխարհՇրի Լանկայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը։
Այս մասին գրում է Daily Mirror թերթը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին։
Այսօր երկրում կկայանա քաղաքական կուսակցությունների առաջնորդների արտահերթ հանդիպում, որին նրանք կքննարկեն նախագահ Ռաջապակսայի պաշտոնը լքելուց հետո նոր կառավարության ձևավորման հարցը։
Սպասվում է, որ երկրի ղեկավարը հրաժարական կտա հուլիսի 13-ին՝ երկրում տիրող վառելիքի ու տնտեսական ճգնաժամի պատճառով, որը անկարգությունների պատճառ է դարձել։